Նոյեմբերի 4-ին, ժամը՝ 13:00-ին եվ 15:00-ին, Երևանի Խամաճիկների պետական թատրոնում (հասցե՝ Մաշտոցի 43) Շվեդիայում գործող «Շտապ օգնություն» հայկական կազմակերպության նախաձեռնությամբ և շվեդահայ համայնքի աջակցությամբ Հայաստան տեղափոխված արցախցի երեխաների համար կկազմակերպվի բարեգործական բացօթյա մանկական ներկայացում։
Ինչպես miasin.am-ին հայտնում են նախաձեռնության հեղինակները, ներկայացման կազմակերպիչը «Շտապ օգնություն Հայաստանի» հայկական կազմակերպության նախագահ Լորանս Շարոյանն է:






