Sunday, November 22, 2026

Շվեդահայերի բողոքը՝ ի զորակցություն Արցախի

Սեպտեմբերի 9-ին  շվեդահայ համայնքը բողքի խաղաղ ցույց էր կազմակերպել՝ ի զորակցություն ապօրինի շրջափակման մեջ գտնվող Արցախի:

Բողոքի ցույցին տարբեր քաղաքներից եկած շվեդահայերը նախ միախմբվել են  Սոդերթելիե քաղաքում, որտեղ նրանց օրհնության խոսք է ասել Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը: Ապա հնչել է  ազգագրական, հայրենասիրական երգերի կատարումներ և ասմունքներ: Այնուհետև խաղաղ երթի մասնակիցների` Եռագույնով պատված ավտոշարասյունը շարժվել է Ստոկհոլմ:

Ինչպես miasin.am-ին տեղեկացնում են շվեդահայ համայնքից, ավտոերթի կազմակերպման նպատակը շվեդացիներին, և առհասարակ, Եվրոպայի  ուշադրությունը Արցախում առկա հումանիտար աղետի վրա բևեռելն է՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով Արցախի շրջափակմանը վերջ տալու համար:

Ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում շեշտում են, որ աշխարհը չի կարող այլևս աչք փակել այն ամենի վրա, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում անմեղ բնակչության նկատմամբ:

Բողոքի խաղաղ երթի նպատակներից էր նաև ցույց տալ շվեդահայերի ազգային համախմբվածությունն Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի շուրջ և իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...