Զինծառայող Հարություն Դոխոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է առաջնագծի տրամադրությունները։
«Ամեն ծանրոցը մեզ ուժ է տալիս, երբ տեսնում ենք ներսում տաք ծածկոց, ասում ենք` տղերք, էս գիշեր չենք սառի։ Նման ժողովրդի հետ դու երբեք չես վախենա թշնամուց», – ասաց զինծառայողը։
Դոխոյանը այժմ բուժում է ստանում Երևանում։ Ապաքինվելուց հետո զինծառայողը շտապելու է առաջնագիծ։
«Յոթ տեխնիկա եմ խոցել ու դրանով չեմ սահմանափակվելու», – ասաց Դոխոյանը։
Զինծառայողը հակատանկիստ է, նա խոցել է թշնամու հինգ տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, մեկ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ։
Նյութը՝ armeniasputnik.am



