Monday, October 5, 2026

Մեսրոպեան վարժարանը նշեց Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցը

23 Ապրիլ 2023-ի առաւօտուն Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նուիրուած ոգեկոչական ձեռնարկ մը, որուն մասնակցեցան վարժարանի բոլոր աշակերտները, ինչպէս նաեւ ուսուցչական եւ տեսչական կազմերը վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի գլխաւորութեամբ: Աշակերտները ներկայացած էին Հայաստանի, Արցախի եւ Կիլիկեան թագաւորութեան դրօշներով, բարձրացուցած էին Եղեռնի զոհ հայ գրողներու անունները կրող եւ պահանջատիրութիւնը նշող պաստառներ: Ներկայ էր Մեսրոպեանի հոգեւոր վարիչ Տէր Ռաֆֆի քահանայ Յովհաննէսեան:

Ձեռնարկի բացման խօսքը արտասանեց Մեսրոպեանի աւարտական դասարանի աշակերտուհի Վանա Յարութիւնեան: Ան դիտել տուաւ, որ Թուրքիա եւ անոր դաշնակից Ազրպէյճան կը շարունակեն հայաջինջ իրենց քաղաքականութիւնը եւ կ՛ուզեն իրականացնել համաթուրանական իրենց ծրագիրները: Վանա շեշտեց, որ հայ երիտասարդ սերունդը պարտի լաւ ճանչնալ իր ժողովուրդին պատմութիւնը, վերլուծել ու հասկնալ զայն, դասեր քաղել անորմէ եւ զինուած 21-րդ դարուն համապատասխան գիտելիքներով՝ յառաջ տանի մեր արդար պայքարը:

 

 

Գեղարուեստական յայտագիրով ելոյթ ունեցան Նայիրի Առնէլեան (տուտուկ), Գ. դասարանի խումբ մը աշակերտներ (ասմունք), Արմէն Գարօ Թերզեան (տհոլ), Քարէն Եխէյեան (ասմունք), աշակերտական նուագախումբը (Վարդի Չալեան, Ճօ Յարութիւնեան, Հրակ Թարայեան, Միքայէլ Ռասլան, Վանա Ռիթա Հալլաճեան, Նայիրի Առնէլեան, Անթոնի Ղազալ, Յակոբ Անտոնեան, Մարիա Ճէսիքա Խաշոլեան), Ծաղիկ դասարանի աշակերտները (թատերական պատկեր) եւ Ծիծեռնարկ երգչախումբը:

Ոգեկոչման ձեռնարկի մասնակիցներուն ուղղուած իր խօսքին մէջ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ կոչ ուղղեց միշտ վառ պահելու պահանջատիրութեան ջահը մինչեւ արդարութեան ամբողջական վերահաստատումը, հայ ժողովուրդի կրած վնասներուն արդար հատուցումը եւ մեր անկատար մնացած բոլոր տենչերուն իրականացումը: Ան կոչ ուղղեց յատկապէս բարձր կարգի աշակերտներուն, որ իրենց հասուն կեանքին մէջ դիւանագէտ-դեսպանները ըլլան Հայ դատին եւ իրենց մտաւոր ուժը ի սպաս դնեն հայ ազգի պայքարին: Պարոն Գալուստ համոզում յայտնեց, որ իւրաքանչիւր հայ օր մը պիտի վերադառնայ իր պապերու կորուսեալ երկիրը, պիտի վերականգնէ քանդուած եկեղեցիները ու այնտեղէն գոհութեան աղօթք պիտի բարձրացնէ առ Աստուած՝ արդարութեան յաղթանակին համար:

Տէր Ռաֆֆի Յովհաննէսեան իր խօսքին մէջ յորդորեց աւարտական դասարանի աշակերտներուն, որոնք շուտով պիտի ընդունուին համալսարաններ, որ իւրաքանչիւր 24 Ապրիլի իրենց կրթական նոր միջավայրերուն մէջ արժանաւորապէս նշեն Մեծ եղեռնի զոհերուն յիշատակը եւ ծանօթացնեն մեր դատը իրենց ոչ-հայազգի ընկերներուն: Պահպանիչէն ետք, եւ Տէրունական աղօթքին ընկերակցութեամբ, Տէր Ռաֆֆի կատարեց վարդերու օրհնութիւնը, որմէ ետք հանդիսութեան մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Մեսրոպեանի շրջափակին մէջ կանգնեցուած Ծիծեռնակաբերդի յուշակոթողին նմանակին առջեւ: Աւելի ուշ, նման այց կատարեցին նաեւ մանկապարտէզի եւ մանկամսուրի փոքրիկները:

Հանդիսութենէն ետք, Մեսրոպեանի Ծաղիկ դասարանի աշակերտները այցելեցին Հայ կաթողիկէ Պատրիարքարան եւ Մեծ եղեռնի յուշակոթողին առջեւ հայրենասիրական երգով մը յարգանքի տուրք մատուցեցին մեր 1.5 միլիոն նահատակներուն, ներկայութեամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն. Ա. Գ. Տ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին:

Տեղեկատուական գրասենեակ

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...