ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։
Բարի վերադարձ Մարալ։
Հիշեցնենք, որ Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։ Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում և պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը` նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երևան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։




