Հիմնադրվել է «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը
Հայաստանում 2022 թվականի օգոստոսի 25-ին հիմնադրվել է «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական Հասարակական կազմակերպությունը։
Նորաստեղծ կազմակերպության առաքելությունն է դառնալու համահայկական հարթակ և միավորելով հայոց ներուժն ու ջանքերը՝ իրականացնել համակարգված աշխատանք ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անխաթարությանը և ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը:
Ինչպես տեղեկացնում են հասարակական կազմակերպությունից, Հայաստանի և Սփյուռքի համահայկական, հոգևոր կառույցների հետ համագործակցաբար կազմակերպվելու են համազգային նշանակության ծրագրեր` ուղղված հայապահպանությանը, հայկական մշակույթի զարգացմանը և հանրահռչակմանը, տնտեսական, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում հայերի իրական ներկայացվածության ձևավորմանը, Սփյուռքում հայ երիտասարդների ինքնությանն առնչվող հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ՀՀ մարզային համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, գյուղական կյանքի աշխուժացմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Արցախյան պատերազմից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքները և հասարակության խոցելի խմբերը։ «Միասին» ՀԿ-ի շուրջ համախմվել են սկզբունքային և հմուտ մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով ու փորձառությամբ օժանդակելու են Հայաստանի զարգացմանը, Սփյուռքի ուժեղացմանն ու հայ ժողովրդի բարեկեցությանը:
Կազմակերպության խորհրդանիշը խատուտիկ-առագաստանավն է, որն արտացոլում է հայոց ամբողջականությունն ու հոգևոր-ազգային վերածնունդը:
Խատուտիկը՝ որպես մասն ամբողջ դարձնելու խորհրդանիշ, և ունի բաց ծովում լողացող առագաստանավի տեսք: Առագաստը քամու ուժով առաջ մղելով նավը՝ հայ ժողովրդին հանգրվանում է Հայրենիքում:
Խատուտիկից պոկված սերմերը, որոնք խորհրդանշում են աշխարհասփյուռ հայերին, վերադառնում են իրենց «արմատին»՝ որպես միասնականության և նոր սկզբի ավետում։ Դեպի խատուտիկ ձգվող սերմերի թիվը յոթն է՝ արտացոլելով հայոց այբուբենի յոթերորդ սրբազան թիվը, որն աստվածային էության խորհուրդ ունի:
Գույները ևս իրենց նշանակությունն ունեն. շագանակագույնը խորհրդանշում է հայրենի հողը, կանաչը՝ հավերժությունը, կապույտը՝ խաղաղությունը:
Էլ.փոստ. miasinhk2022@gmail.com
Հեռ․՝ +374 93 57 21 23
Գործընկեր լրատվամիջոց` miasin.am




