miasin.am-ը ներկայացնում է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանի՝ հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ստեղծելու առաջարկը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

(ոչ պաշտոնական թարգմանություն)

– Հայկական սփյուռքը խորապես մտահոգված է Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամով, որը հաջորդել է նոյեմբերի 9-ին միջազգային պայմանագրի ստորագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության՝ որպես «երրորդ պետություն», միջև (հիմք ընդունելով 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը), որը վերաբերում է Հայաստանի և Արցախի Հանրապետություններին և վերջիններիս շուրջ իրականացվող զարգացումներին:

Որպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար և Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ առաջարկների վրա:

Այդ քայլերը կենսական նշանակություն ունեն և կարևոր քաղաքական որոշումներ են՝ Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի և ՀՀ նախագահի համար:

Շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր սաստկացումը պահանջում է քննարկումների առավել լայն շրջանակ՝ ներառելով նաև Հայկական սփյուռքի մասնակցությունը, որի ներկայացուցիչները փաստացի կազմում են հայ ազգի երեք քառորդը:
Այդ ամենը կյանքի կոչելու համար առաջարկում եմ հետևյալ եղանակները.

1. ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը և ՀՀ նախագահը կարող են խորհրդակցել հատուկ տեխնիկական և գիտական չափորոշիչների մշակման շուրջ, որոնք կարող են դյուրացնել ազգային խորհրդակցությունների հավանական շեմն առանձին անձերի համար (ընդդեմ՝ ինստիտուտների):
Նման ընթացակարգն արդյունավետ իրականացնելու և արդյունքները գնահատելու համար օգտակար կլինի ձևավորել միջդիսցիպլինար (միջառարկայական) «հիբրիդ» Գիտական քարտուղարություն, որն ունակ կլինի արժանիորեն գնահատելու քաղաքականության, քաղաքական, անվտանգության, տեխնոլոգիայի արժեքն ու այլ առաջարկների կարևորությունը:

2. Տեղեկատվությունը պետք է հրապարակվի ներքին տեղեկատվական աղբյուրներով (կառավարական, խորհրդարանական, նախագահական, սփյուռքյան, ինչպես նաև ԱԳՆ-ի, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), կոչ անելով՝ շատ սեղմ ժամկետում ներկայացնել անհրաժեշտ փաստաթուղթ, որտեղ ներառված կլինեն այն 10 հիմնական, առանցքային «կետերը», որոնք կօգնեն ձևավորել հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն: Այս գործընթացը պետք է հստակ ներառի մարդկային, սոցիալական, քաղաքական մեր ներուժն ու մարդկային կապիտալի այլ եղանակները:

3. Մինչև 2021 թվականի հունվարի վերջը պատրաստել գործընթացի արդյունքները ներկայացնող փաստաթուղթ:

4. Հանձն առնել փաստաթղի վերաբերյալ որոշում կայացնել մինչև 2021 թվականի փետրվարի կեսը:

5. 2021 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովում հրավիրել երկօրյա Ազգային խորհրդակցություն՝ ապահովելով փաստաթղթի բոլոր հեղինակների ներկայությունը (զուգորդելով կառուցողական քննարկումը և հարցուպատասխանը):

6. Մինչև 2021 թվականի մարտի 7-ն ամփոփել 2-օրյա խորհրդակցությունների արդյունքները Գիտական քարտուղարության ղեկավարությամբ:

7. Անմիջապես համադրել և փոխանցել պաշտոնական արդյունքները բոլոր երեք կառույցներին (Կառավարություն, Ազգային ժողով, ՀՀ նախագահի աշխատակազմ), որպեսզի օգնենք նրանց՝ կողմնորոշվելու, թե արժե՞ արդյոք և ինչպես է պետք առաջնորդվել անցումային կառավարության անդամների ընտրության հարցում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here