Համահայկական միասնության, հայրենիքին, հայ զինվորին սատար կանգնելու հզոր դրսևորում:
Լոս Անջելեսում ավելի քան 150. 000 ամերիկահայեր և օտարազգի ցուցարարներ բողոքի էին դուրս եկել՝ ընդդեմ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, ի աջակցություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի, անպարտելի Հայոց բանակի: Ամերիկահայ համայնքը շարունակում է երկրի ղեկավարությունից պահանջել արդարության կողմը բռնել և ճանաչել Արցախի անկախությունը: Այս յուրօրինակ ակցիան ընթացքում ստացել է «Հաղթանակի քայլերթ» անունը:
Երթի դուրս եկած ամերիկահայերից շատերը տեղում գումարներ փոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ «Հաղթանակի երթն» ավարտեցին խորհրդանշական ժեստով՝ Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա Արցախի դրոշի գունավոր պատկերը դրոշմելով։
Միասնական մեր ուժն է միայն անհաղթելի՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here