Sunday, November 22, 2026

Կանխարգելել՝ հայտնաբերելով հիվանդությունները վաղ

Ուլտրաձայնային հետազոտությունը այն մեթոդն է, որի միջոցով շատ հաճախ հնարավոր է հայտնաբերել հիվանդությունների մեծամասնությունը։ Ամենակարևորը՝ հայտնաբերել դրանք նախնական փուլում։ Կանխարգելիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին ենք զրուցում բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։

–Հաճա՞խ եք Ձեր պրակտիկայում հանդիպում կանանց, որոնք իրենց առողջությանը պատշաճ չեն վերաբերվել ու արդեն իսկ ստիպված եք բարդացած ու ճակատագրական դիագոզների մասին հայտնել։

-Ցավոք, մեր պրակտիկայում միշտ չէ, որ մենք ունենում ենք հնարավորություն ժամանակին ախտորոշելու և անցանկալի բարդ հետևանքներից խուսափելու  պացիենտների հետ միասին։ Մեր հասարակության ոչ բոլոր շերտերում է սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը և ընդգծված ուշադրությունը։ Կան կանայք, որոնք կարող են անտեսել իրենց, իսկ խնդիրներին ուշադրություն չդարձնել, կամ իմանալով անփութորեն վերաբերվել, կամ, որը ավելի հաճախ է պատահում, զգոն չլինելով։ Կարող են ունենալ բժշկի այցի չարդարացված հետաձգումներ և պատկերը լինի բավական ծանր։

–Ի՞նչ ապրումներ եք ունենում սոնոգրաֆիկ պատկերը տեսնելու և այդ մասին պացիենտին հայտնելու ժամանակահատվածում։

-Եթե հղիության ցանկալի լուրերը հայտնելու պարագայում ոչ միայն հաճելի են, այլև հուզիչ ու ցանկալի, այս դեպքում արդեն հիվանդության առկայության, ինչպես նաև հղիության ոչ բարենպաստ ընթացքի վերաբերյալ ընթացքը հայտնաբերելու և պացիենտին փոխանցելու դեպքում հույզերը, ցանկացած տեսակի էմոցիաները պետք է կառավարվեն բժշկի կողմից։ Ինչը ես հաջողությամբ անում եմ և կարողանում եմ ադեկվատ կերպով բացատրել, վստահութոյւն ներշնչելով փորձիս, գիտելիքներիս և նաև էմոցիոնալ հավասարակշրության շնորհիվ կարողանում եմ պացիենտին տալ ճշգրիտ ինֆորմացիա, ճշգրիտ էմոցիոնալ դաշտով։ Իմ հետազոտման կաբինետից պացիենտը դուրս է գալիս հստակ գիտակցումով իր հետագա անելիքի վերաբերյալ, և անպայման հետ վերադառնալու դինամիկ հսկման կարևորագույն պայմանով։ Շատ կարևոր է բացասական լուրը փոխանցելիս հնարավոր քայլերի բացատրումը պացիենտին, վստահեցնելը, փոխադարձ վստահությունը և բուժումից հետո դինամիկ հսկման հրավիրելը։

–Որքանո՞վ եք կարևորում կանխարգելիչ հետազոտությունները։
–
Կախնարգելիչ հետազոտություններն իրոք կարևոր են։ Յուրաքանչյուր կին, ելնելով իր առողջական վիճակից, պետք է անցնի հետազոտություններ այն պարբերականությամբ, որը կնշանակի իր բժիշկը։ Սա կարող է լինել նաև սեփական նախաձեռնությամբ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ բացարձակապես գանգատներ չկան։ Միայն այսպես է հնարավոր իրապես կանխարգելել այն  բոլոր զարգացումները, որոնք կարելի է լիարժեք կառավարել ի սկզբանե։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news