Monday, October 5, 2026

Կայացավ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» եռահատորյակի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական շենքում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018 ԹԹ.) եռահատորյակի շնորհանդեսը: Ներկա էին մշակույթի, արվեստի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցներ և այլ հյուրեր:

Ինչպես տեղեկացնում է miasin.am-ը, միջոցառումը մեկնարկեց ՝ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախմբի՝ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ: Ապա Տերունական աղոթքից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը փոխանցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր տեսուչ և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ-ի հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն, ապա հաջորդեցին ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի, ՀՀ ԳԱԱ-ի լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վիկտոր Կատվալյանի, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» նախագահ, բժիշկ Ջորջ Բարսեղյանի, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի,  ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանի և այլոց ելույթները։

Բանախոսներն ընդգծեցին աշխատության պատմագիտական կարևորությունը, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների՝ քաղաքական, ազգային, բարոյական, պատմական, հոգևոր-մշակութային շերտերի միասնական վերհանումը, ինչպես նաև համաշխարհայնացման մարտահրավերների պայմաններում համայն հայության գերակա խնդիրների, համահայկական օրակարգի ձևակերպումը, որոնց նպատակը 10 միլիոն հայերի ներուժով Հայրենիքի առջև ծառացած տարածաշրջանային և ներքին հիմնահարցերի լուծումն է։

Շնորհանդեսի ավարտին ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս եռահատորյակը նախատեսված է հասարակական-քաղաքական գործիչների, համայնքային ղեկավարների, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների, ընթերցողների լայն շրջանակի համար և հույս հայտնեց, որ այն կարող է օգտակար լինել սփյուռքագետների, պատմաբանների, հետազոտողների համար։ Այնուհետև շնորհակալություն հայտնեց սփյուռքյան համահայկական, եկեղեցական բոլոր կառույցներին, համայնքային գործիչներին, անհատներին սերտ գործակցության համար, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին իրենց նվիրյալ աշխատանքի համար:

Հավելենք, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018 ԹԹ.) եռահատորյակում ամփոփվել են և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում հեղինակի ունեցած մոտ տասը տարիների հիմնական հրապարակային ելույթները, զեկուցումները՝ նվիրված Հայաստան–Սփյուռք գործակցությանը, պետական քաղաքականության տարբեր խնդիրներին։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...