Փետրվարի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է երաժիշտ, խմբավար Ռազմիկ Օհանյանին: Դեսպան Թումանյանը շնորհավորել է իրանահայ երաժիշտին ՄԱԿ-ի «Խաղաղության և բարեկամության դեսպան» կոչմանն արժանանալու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարում մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, այդ թվում՝ հայկական երաժշտական մշակույթն իրանական լսարանին ներկայացնելուն առնչվող հարցեր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here