Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքներն այս հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Վիեննայում, Ժնևում և Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ կկազմակերպեն լուռ հավաք:
Ինչպես հաղորդում է miasin.am-ը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջելու են Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչումը:






