Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է ավստրալիական կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020 թ. արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնեն ողջունել է ռազմական գործողությունների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։
Նախարար Փեյնը նաև կոչ է արել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Մինչ այժմ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս գործընթացին, մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը փորձել է շրջանցել և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով, թե ինչն իրենք չեն կարողացել ձեռք բերել բանակցությունների միջոցով, ձեռք են բերել ռազմական ուժի միջոցով:




