Wednesday, August 19, 2026

«Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» խորագրով սեմինար Էջմիածնում

«Միասին» ՀԿ-ի և «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության համագործակցության շրջանակներում մարտի  9-ին Էջմիածնի «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ  «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» խորագրով բաց սեմինար:

Օրվա բանախոսը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-օրդինատոր, Արմավիրի Շտապ և անհետաձգելի բուժօգնության հերթապահ բժիշկ Անի Մնացականյանն էր, որն անդրադարձավ Հայաստանում առավել տարածված հիվանդություններից՝ զարկերակային գերճնշմանը, ասթմային, վահանաձև գեղձի և օնկոլոգիական հիվանդություններին՝ ներկայացնելով կազմակերպության մշակած և հայերեն թարգմանված մոդուլները:

Բաց սեմինարի հրավիրյալների թվում էին բժիշկներ, մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, համայքային աշխատողներ, և այլք, որոնք իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին։ Ներկաների մտահոգությունները հիմնականում վերաբերում էին օնկոլոգիական հիվանդություններին։

«Մեր տունը» ՀԿ-ի փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձավ ՀԿ-ի ստեղծման պատմությանը, անցած ուղուն և իրականացրած ծրագրերին:

«WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ավստրիահայ հասարակական գործիչ Սեպուհ Բաղդոյանը խոսեց առողջապահական կազմակերության առաքելություն մասին, ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվել են ՀՀ տարբեր մարզերում։

«Մենք կարևորում ենք առողջ և կիրթ հասարակություն ունենալը և ցանկանում ենք հնարավորինս շատ մարդկանց ընդգրկել հանրային իրազեկման առողջապահապան այս արշավներին, որոնք նպատակ ունեն հասարակության լայն շերտերին բժշկական գիտելիքներ հաղորդել, օգնել առավել տեղեկացված լինել»,-նշեց Սեպուհ Բաղդոյանը՝ հորդորելով հատկապես երիտասարդներին մասնակիցը դառնալու հանրային իրազեկման այս նախաձեռնություններին:

«DiasporArm» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանն էլ անդրադարձավ նմանօրինակ միջոցառումների կարևորությանը և պատրաստակամություն հայտնեց հետագայում օժանդակել կազմակերպչական աշխատանքներին:

Սեմինարի ավարտին «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը «Միասին» ՀԿ-ի և Սեպուհ Բաղդոյանի կողմից շնորհակալագիր հանձնեց Անի Մնացականյանին՝ համագործակցության համար:

«WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպությունը 1997 թվականից զարգացող երկրներում նպաստում է բժշկական և առողջապահական կրթության բարելավմանը: 2012 թվականից ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...