«Միասին» ՀԿ-ն, «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հետ համագործակցաբար, սեպտեմբերի 11-20-ը Էջմիածնում իրականացնելու է «Առողջությունը՝ բարեկեցության գրավական.WiRED» դասախոսաշարը:
Դասախոսաշարին մասնակցելու են Էջմիածնում ապրող 18-70 տարեկան քաղաքացիներ՝ բուժքույրեր, մանկավարժներ, հոգևորականներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, առողջապահական և սոցիալական ոլորտի աշխատակիցներ:
Հնգօրյա հանդիպումների ընթացքում մասնագետները ներկայացնելու են «WiRED»-ի ՝ Հայաստանում առավել տարածված հիվանդությունների շուրջ 9 տարբեր առողջապահական-կրթական մոդուլները:
Դասախոսաշարի նպատակն է՝ նշյալ թիրախային խմբերի շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն՝ այդպիսով հետագայում ձևավորելով համայնքային առողջապահական աշխատողների խումբ:
Ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:
Դասախոսություները կանցկացվեն Էջմիածնի «Մեր տունը» սոցիալական ՀԿ-ում (hասցե՝ Զորավար Անդրանիկի 13):
«WiRED» International միջազգային առողջապահական կազմակերպությունը 1997 թվականից զարգացող երկրներում նպաստում է բժշկական և առողջապահական կրթության բարելավմանը: 2012 թվականից կազմակերպությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության կառույցների հետ:



