Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով։
Ինչպես հաղորդում է miasin.am-ը, «Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ցուցահանդեսի պատկերագրքի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Աջակցություն Հայ զինվորին՝ լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով






