Հոկտեմբերի 12-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։
Բժիշկների խումբն աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։
Բժիշկների պատվիրակության խմբում են․
Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,
Ան Մարի Բերժե – վիրաբույժ,
Պատրիկ Կնիպեր – ռեկունստրուկտիվ վիրաբույժ,
Պիեր Ժիրար – վիրաբույժ-վնասվածքաբան,
Միքայել Չափարյան – վիրաբույժ-վնասվածքաբան,
Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական:



