Հոկտեմբերի 6-ին Արցախում ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար մղված ծանր մարտում, ջախջախիչ հակահարված տալով թշնամուն, զոհվել է ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի ազատամարտիկ, հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը:
Գևորգ Հաջյանն իր ազգային-հայրենասիրական երգերով միշտ քաջարի զինվորների կողքին է եղել, իսկ հիմա նա իր կյանքը տվեց հայրենիքին:



