ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում: Կլիմայի և գիտության հարցերով գործակալության անձնակազմում նախագահի հատուկ օգնական կնշանակվի Ջեֆ Մարությանը։ Այս մասին հայտնում է dcist.com-ը: Մարությանը Բայդենի քաղաքական թիմից չէ։ Նախկինում նա ղեկավարել է LGBTQ Outreach- ի ժողովրդավարական ազգային կոմիտեն (DNC) ՝ օգնելով կուսակցության ընտրարշավին։
Օրերս հայտնի էր դարձել նաև, որ մեկ այլ հայազգի՝ լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը, Բայդենի վարչակազմում կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը:



