Saturday, October 3, 2026

Ավստրալիայում հանուն Արցախի հանգանակվել է 420 000 դոլար

Ավստրալիայում գործող «Հայ գործարար զարգացման ասոցիացիան» նախաձեռնել էր հանգանակություն՝ հաջակցություն Արցախի պատերազմից տուժածների: Միջոցառման կազմակերպիչներից մեկն էր գործարար Գարո Սիոնյանը: Երեկույթի հիմնական բանախոս բարերար, Do Domething հիմնադրամի և Rock Aid Armenia նախաձեռնության հիմնադիր Ջոն Դին 1lurer.am-ին տեղեկացրեց, որ հանգանակության ընթացքում հավաքվել է 420.000 ԱՄՆ դոլար:
«Ընդգծեցի որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է արագ հանգանակություն հավաքելու կարևորությունը: Նաև նշեցի, որ տեղի ունեցածը նման է երկրաշարժի թողած հետևանքներին՝ մենք պետք է տրամադրենք երկարատև աջակցություն, որպեսզի նպաստենք ավերված ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնմանը»,- ասաց Ջոն Դին «Լուրերի» հետ զրույցի ընթացքում:
Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառմանն առցանց մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ազդեցիկ խոսք ուղղել մասնակիցներին, այն մասին, թե որքան կարևոր է Արցախից տեղահանված հայերին աջակցելը: Հանգանակության մասնակիցները, ըստ Ջոն Դիի, տպավորված են եղել Սինանյանի ելույթից: 1988 թ. ավերիչ երկրաշարժի համար համաշխարհային աստղերի ուժերը միավորած բարերարը նաև տեղեկացրեց, որ ելույթի ընթացքում ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի սփյուռքի հայ գործարարներն կողմից իրենց ժամանակը, ներդրումները և գիտելիքը տրամադրեն ի նպաստ Հայաստանի և Արցախի հայության:
Միջոցառման ավարտից հետո բարերարը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  «Լավ աթիռ էր՝ խոսելու Հայաստանի և իմ հայ ընկերների մասին իմ զգացմունքների և սիրո մասի»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:  Ջոն Դին նաև տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել բազմաթիվ մարդիկ, սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մասնակիցների թիվը սահմանափակ է եղել:
Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ.Մակրոն

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...