Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը՝ Սևակ Խոյեցին:
«Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց։ Եվրոպան կոչ կանի, Ռուսաստանը, Ամերիկան կփորձեն կանգնեցնել պատերազմը, բայց մեր ազգի գոյության համար կյանքեր կտան ազգի նվիրյալ զավակները։ Այս պատերազմում ՊԻՏԻ ազատագրվեն այլ տարածքներ ու վերջակետը դրվի այս 30 ամյա թյուրիմացություն` խաղաղ պատերազմին։ Խոնարհումս Ձեզ առյուծածին մայրեր»,– մահվանից օրեր առաջ գրել էր նա իր ՖԲ էջում։



