Monday, November 23, 2026

ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնք 3 239 500 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Հայոց բանակին

Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էին հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։ Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց Հայաստան հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում։
Համատեղ միջոցառումը հաշված օրերի ընթացքում մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, քաղաքական, հասարակական, բարեգործական, կրթական կազմակերպությունների ղեկավարներին և գործարարներին։ Ներկայացուցչական միջոցառումն արտացոլեց Հայաստան հիմնադրամի միջոցով հայրենիքին մարդասիրական աջակցության ձեռք մեկնելու՝ ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հավաքական պատրաստակամությունը, ինչը պատերազմի առաջին իսկ օրից դրսևորվում է ամբողջ հայ համայնքի շարունակական ֆինանսական մասնակցությամբ։
Հայրենիքին մարդասիրական օգնության ձեռք մեկնելուն ուղղված համատեղ միջոցառումն ինքնին ուղերձ էր՝ ջանքերը շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտության շեշտադրմամբ։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ.Մակրոն

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...