Wednesday, July 29, 2026

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Aysor.am» լրատվականի հարցին,թե Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին։ Նա նաև նշել է․

«Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:

Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն»:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։