Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 28-ին Վյեն-Վալանս ճանապարհին (Լիոն քաղաքի մոտ), փակելով ճանապարհը, խաղաղ ցույց են իրականացրել՝ հանուն Արցախի անկախության ճանաչման և թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման:

Ինչպես հաղորդում է miasin.am-ը, ցուցարարները ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները՝ վանկարկել են. «Անկախ Արցախ», «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Ալիև, Էրդողան, ահաբեկիչ», «Փառք Հայոց զինվորին»:

Ցույցի ընթացքում ճանապարհի հակառակ կողմից հայ համայնքի ներկայացուցիչներին են մոտեցել 5 թուրք երիտասարդ՝ մուրճերով, մահակներով և փայտերով զինված: Մոտենալով ցույցի մասնակիցներին՝ հայհոյանքներով փորձել են սադրել: Այնուհետև հարձակվել են ցուցարարների վրա, մուրճով հարվածել հայ երիտասարդներից մեկի գլխին: Թեթև վիրավորում են ստացել նաև հայ համայնքի մոտ 10 ներկայացուցիչ, այդ թվում՝ կին և երեխա։

Դեպիքի վայր են Ժամանել ոստիկանները, շտապ օգնության մեքենան, որը առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել երիտասարդին, որի վիճակը գնահատվում է ծանր:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here