Այս տարվա սկզբին Մանթաշով գործարարների միությունը նախաձեռնել էր Տնտեսական լրագրության դասընթաց՝ նախատեսված այն լրագրողների համար, որոնք ցանկություն ունեն խորքային տեղեկություններ ստանալ հայաստանյան բիզնես միջավայրի, տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ։

Արդյունքում շուրջ 20 լրագրող հնարավորություն ունեցավ մասնակցել այս դասընթացին։ Ավելի քան 2 ամիս տևած հանդիպումներն անցնում էին բուռն քննարկումների, բանավեճերի, նոր տեղեկությունների ու փաստերի դիտարման մթնոլորտում։

Այս ընթացքում լրագրողները 18 դասախոսություն լսեցին՝ տնտեսության ամենատարբեր ճյուղերի վերաբերյալ։ Դասախոսում էին հենց գործարարները, որոնք երկար ճանապարհ են անցել՝ կայացնելով սեփական բիզնեսը։

Գյուղատնտեսություն, շինարարություն, անշարժ գույք, գինեգործություն, լոգիստիկա, ֆինանսներ, կառավարում, արդյունաբերույթուն, տեքստիլ, ներմուծում ու արտահանում, նորագույն տեխնոլոգիաներ․․․ խիստ լայն էր դիտարկման շրջանակը։ Մեծ էր հնարավորությունը ճանաչել հայ գործարարի կերպարը, վստահել նրան, աջակցել կայացման գործում։

Տնտեսության տարբեր ճյուղերի դիտարկումը ևս մեկ հնարավորություն է ունենալ խորքային ու գիտելիքների հիմքով տնտեսական լրագրություն։



