Tuesday, October 6, 2026

«Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով համերգ և ցուցահանդես Ռումինիայի հայոց թեմում

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ մայիսի 20-ին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարին կից գտնվող  «Հովսեփ և Վիկտորիա» մշակույթի տան սրահում տեղի ունեցավ «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով ցուցահանդես և համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնին և մայիսյան հերոսամարտերին։

Այս մասին miasin.am-ին տեղեկացնում են Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվանից:

Ցուցահանդեսն ընդգրկում էր հայոց առաջնորդարանում պահվող արխիվային նյութեր և լուսանկարներ՝ նվիրված առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին։

Ցուցահանդեսից հետո ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու հայրենասիրական և ժողովրդական երգեր՝ կատարմամբ սոպրանո Արմինե Խաչատրյանի և նվագակցությամբ Կարմեն Ասֆադուրյանի, մասնակցությամբ Առաջնորդարանի  «Անի» երգչախմբի՝ խմբավարությամբ Արմինե Խաչատրյանի։ Համերգային երեկոյի ընթացքում հանդես եկան նաև Առաջնորդարանի  «Լույս» մանկական կենտրոնի սաներից Մարիամ Խաչատրյանը՝ երգելով «Մեր Հայաստան» ստեղծագործությունը և Դավիթ Քարամյանը՝ արտասանելով Սեյրան Մալխասյանի  «Թե չես եղել Հայաստանում» և Հովհաննես Շիրազի  «Իմ սուրբ Հայրենիք» բանաստեղծությունները։ Սոպրանո Արմինե Խաչատրյանը կատարեց  «Երազ իմ երկիր հայրենի»,  «Բարի արագիլ», «Կռունկ»,  Կոմիտասի  «Հայաստան», Արմեն Սմբատյանի «Հայաստան», «Աղավնիներ»,  «Ախ ինչ լավ է սարի վրա», «Ազգ փառապանծ» ստեղծագործությունները, իսկ  «Անի» երգչախումբը՝ անդամներ Իուլիա Պոստոլաքի, Հենրիկ Թումասյանց, Ինեսա Թումասյանց, Աշխեն Գեոլյան, Վահան Գեոլյան, Հարութ Կափլանյան, Արտակ Հովակիմյան, Մարիամ Խաչատրյան, կատարեցին «Նոր Հայաստան», «Սարերի վրով», «Անձրևն եկավ», «Հոյ, իմ Նազանի», «Սարդարապատ» ստեղծագործությունները։

Այս առիթով Սրբազան Հոր օրհնությամբ տպագրվել էր նաև մայիսյան հերոսամարտերին և առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված պատկերազարդ բրոշուր-գրքույկ։

Երեկոն ավարտվեց Տաթև Սրբազանի օրհնության ու գնահատանքի խոսքով։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ներկաներին, Հրանտ Ջաղինյանին՝ երեկոն վարելու և մասնակիցներին գեղեցիկ կերպով ներկայացնելու համար, հայոց առաջնորդարանի և Բուխարեստի հայոց ծուխի աշխատակիցներին, հոգևոր հովվին և բոլոր նրանց, որոնք իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունեցել միջոցառումների կազմակերպման կարևոր գործընթացում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, հավարտ կիրակնօրյա պատարագի, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, մասնակցությամբ հոգևոր դասի, թեմական ու ծխական խորհուրդների անդամների, կատարվեց Հանրապետական մաղթանք առաջնորդանիստ տաճարի բակում գտնվող ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առաջ և ծաղկեպսակներ դրվեցին կիսանդրու առաջ։

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...