Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբր նա զոհվել է։ «Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,-miasin.am-ի փոխանցմամբ, իր ՖԲ էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։






