Դուբայի անշարժ գույքի առաջատար կառուցապատողների 𝐄𝐌𝐀𝐀𝐑, 𝐍𝐀𝐊𝐇𝐄𝐄𝐋, 𝐃𝐀𝐌𝐀𝐂, 𝐌𝐄𝐑𝐀𝐀𝐒, 𝐒𝐎𝐁𝐇𝐀 և համաշխարհային ճանաչման այլ ընկերությունների հետ համագործակցությունն արդեն մեկ տարի է, ինչ իրականություն է։ «Դուբայ Հոմ» ՍՊԸ-ն այս ընթացքում ձեռք է բերել ու ամրապնդել մի շարք պայմանավորվածություններ, որոնց արդյունքում Դուբայում և ԱՄԷ-ում անշարժ գույքի շուկա մուտք գործելը դարձել է հասանելի յուրաքանչյուրի համար։
ԱՄԷ-ի ու Դուբայի ուրույն բիզնես միջավայրն ու բացառիկ ճշգրտությամբ կարգավորումները, երբեմն խիստ թվացող մանրամասն մշակումները թույլ են տալիս երաշխավորված և օբյեկտիվորեն կառավարված ռիսկերով ներդրումներ անել այս երկրում։
Անշարժ գույքի ձեռքբերման, ապա վարձակալության հնարավորությունների ու գործընթացի մասին ենք զրուցել «Dubai Home Property» (Դուբայ Հոմ ՍՊԸ) հիմնադիր Անահիտ Ասատուրյանի հետ։
-Ի՞նչ հիմնական գործառույթներ է իրականացնում ընկերությունը։
-Մեր ընկերությունը կարող է օգնել մեր հաճախորդներին անշարժ գույքի ձեռքբերման ամբողջ գործընթացում։
Նախ, տրամադրում ենք Դուբայի անշարժ գույքի շուկայում ներդրումների մասին ամբողջական տեղեկատվություն։ Ինչի արդյունքում մեր հաճախորդները կարող են գնել կամ վարձակալել բնակարաններ, թաունհաուսներ կամ վիլլաներ Դուբայում։ Մենք նաև կօգնենք գնված անշարժ գույքն անհրաժեշտության դեպքում վարձակալության հանձնել։ Ընդ որում, մենք կօգնենք կապ հաստատել անմիջապես կառուցապատողի հետ։
Կարևորեմ, որ մենք ապահովում ենք մեր հաճախորդների շահերի պաշտպանությունը՝ ուղղորդելով գործարքի յուրաքանչյուր փուլում՝ սկսած թղթաբանությունից մինչև անշարժ գույքի վերջնական հանձնում՝ տեղեկատվության հայերեն հասանելիությամբ։

-Ովքե՞ր կարող են անշարժ գույք ձեռք բերել Դուբայում։
-Ցանկացած անձ, ով հետաքրքրված է Դուբայի անշարժ գույքի շուկայով։
Նշեմ, որ Դուբայի անշարժ գույքի շուկան, դրական առումով, խիստ տարբեր է այլ զարգացած շուկաներից, ասեմ, թե ինչպես։
Այս երկրում անշարժ գույքի վարձակալության գները բարձր են՝ համեմատած այլ զարգացած շուկաների հետ։ Գույքի վարձակալության միջին եկամտաբերությունը կազմում է տարեկան 8-9%:
Եվ փոխարենը՝ մեկ քառակուսի մետր անշարժ գույքի գնման գները ցածր են համաշխարհային միջինից։ Հատկապես շահութաբեր է շքեղ անշարժ գույքի գնումը։
-Ի՞նչ պրոցես է իրենից ներկայացնում ՀՀ քաղաքացիների՝ Դուբայում անշարժ գույքի ձեռքբերումը։
-Գործընթացը նույնն է՝ անկախ հանգամանքից, թե որ երկրի քաղաքացի է գնորդը։ Հիմնականում կնքվում է 2 տեսակի պայմանագիր, կախված կառուցապատողի պահանջներից։
Առաջին պայմանագրի կնքման փուլում, գնորդը պետք է կատարի 10% կանխավճար։
Շատ կարևոր կետ առանձնացնեմ․ գործարքի 100% գումարը չի վճարվում սկզբնական փուլում։
Գումարը փոխանցվում է փուլային տարբերակով (ըստ գույքի ձեռք բերման կառուցապատողի պահանջների)։
-Դուբայ՝ արև, ծով, փայլ, հարստություն, աշխարհի ամենաֆանտաստիկ երկնաքերեր, ի վերջո այս շքեղ երկրում, ի՞նչ գնային սահմաններում է հնարավոր կատարել ներդրում։
-Ինչքան էլ զարմանալի է, բայց Դուբայում անշարժ գույք հնարավոր է գնել սկսած 𝟐𝟎𝟎,𝟎𝟎𝟎$-ից, Դուբայի լավագույն թաղամասերում, պետության (ԱՄԷ) կողմից երաշխավորված առաջատար կառուցապատողներից:
Բնակելի և առևտրային անշարժ գույքի բոլոր նախագծերը գրանցվում և վերահսկվում են Դուբայի հողային վարչության կողմից (Dubai Land Department):

Կարեն Հարությունյան
Dubai Home Property կազմակերպության համահիմնադիրներ
-Ի՞նչ կարգի շինություններում է հնարավոր Ձեր օգնությամբ գույք ձեռք բերել։
-Դուբայում մենք առաջարկում ենք ինչպես կառուցված ավարտուն շենքեր, այնպես էլ կիսակառույցներ (OFF-PLAN), ի դեպ նույնիսկ դեռ շինարարությունը չսկսված նախագծեր։
Շատ հետաքրքիր կետի մասին եմ ուզում խոսել, այն, որ կիսակառույց և դեռ շինարարությունը չսկսված նախագծերի պարագայում ունենք ճկուն վճարման հնարավորություն։ Վճարման տևողություն՝ մինչև 5 տարի, ինչը բավականին գրավիչ է՝ ներդրում կատարելու համար։
-Որքանո՞վ է անվտանգ Դուբայում նորակառույց (OFF-PLAN), անշարժ գույքի գնումը։
-Վստահ կարող եմ ասել՝ անվտանգ է։
Դուբայում անավարտ գույք գնելու անվտանգությունը երաշխավորում են երկու հիմնական գործոններ՝ կառուցապատողի պատասխանատվությունը պետության հանդեպ և վճարումը՝ տարաժամկետ։
Բնակելի և առևտրային անշարժ գույքի բոլոր նախագծերը գրանցվում են Դուբայի հողային վարչությունում (Dubai Land Department), քանի որ բոլոր գործողություններն իրականացվում են տվյալ վարչության վերահսկողության ներքո:
Ներդրողների գումարները փոխանցվում են ոչ թե ուղղակիորեն կառուցապատողին, այլ հատուկ պետական պահուստային հաշվին։
Կառուցապատողը գնորդի գումարին հասանելիություն է ստանում շինարարության որոշակի փուլ անցնելուց հետո, իսկ կառուցապատողի բոլոր հետագա ծախսերը նույնպես վերահսկվում են պետական մարմնի կողմից։
Դուբայի հողային վարչությունը (Dubai Land Department) ստեղծել է անշարժ գույքի հետ կապված գործարքների կարգավորող հատուկ մարմին՝ Անշարժ գույքի կարգավորման գործակալություն (RERA), որը մի շարք պահանջներ է սահմանում կառուցապատողների համար։
Յուրաքանչյուր ընկերություն պետք է համապատասխանի դրանց, որպեսզի նախ ստանա շինարարության լիցենզիա, ապա վաճառքի հանի կառուցվող օբյեկտները։
Կառուցապատողին ներկայացվող պարտադիր պահանջների թվում են 100% սեփականության իրավունքը հողի վրա, որի վրա կառուցվելու է շենքը։
𝐃𝐔𝐁𝐀𝐈 𝐇𝐨𝐦𝐞 𝐏𝐫𝐨𝐩𝐞𝐫𝐭𝐲-ն աշխատում է ԱՄԷ-ի կողմից երաշխավորված կառուցապատողների հետ։
-Ի՞նչ նշանակությամբ ու հեռանկարայնությամբ ներդրում է Դուբայում գույքի ձեռքբերումը:
–Դուբայի շուկան համարվում է աշխարհի լավագույն անշարժ գույքի շուկաներից մեկը։
Դուբայում վաճառվող անշարժ գույք գնելու ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ դեռևս չկառուցված նախագծերը հասանելի են զգալիորեն ցածր գներով, գրավիչ վճարային պլաններով, դե իսկ ներդրողները կարող են օգուտ քաղել այդ մեծ ֆինանսական ճկունությունից։
Անընդմեջ նոր զարգացումները, անկասկած, կբարձրացնեն գնված գույքի արժեքը:
Ի դեպ, օրենքը թույլ է տալիս ներդրողներին ստանալ կացության թույլտվություն՝ ռեզիդենտ վիզա՝ 3, 5 և 10 տարով։
Դուբայը հայտնի է նաև իր հարկային պայմաններով։ Էմիրությունը հարկերից ազատ է։

-Ճի՞շտ է արդյոք այն տարածված կարծիքը, որ գնելով անշարժ գույք Դուբայում, ունենում եք 99 տարով պայմանագիր, որից հետո գույքը մնում է պետությանը։
-Այս հարցը հետաքրքրում է շատերին, ու նույնիսկ այն մարդկանց, որոնք մեր միջոցով գույք են ձեռք բերել։
Պետք է դիտարկենք երկու հասկացություն՝ 𝐋𝐄𝐀𝐒𝐄𝐇𝐎𝐋𝐃 և 𝐅𝐑𝐄𝐄𝐇𝐎𝐋𝐃 (Վարձակալություն vs Ազատ գույքի Սեփականություն Դուբայում)։
𝐅𝐑𝐄𝐄𝐇𝐎𝐋𝐃 𝐏𝐫𝐨𝐩𝐞𝐫𝐭𝐲 – Սեփականության իրավունք նշանակում է, որ դուք կարող եք սեփականության իրավունք ունենալ և’անշարժ գույքի, և’ այն հողի նկատմամբ, որի վրա այն գտնվում է (կարող եք վաճառել, հանձնել վարձակալության կամ բնակվել):
Դուբայում, որպես օտարերկրյա ներդրող թույլատրվում է գույք գնել միայն նշանակված տարածքներում (հայտնի որպես ազատ տարածք), առավել հայտնիներից են ՝ 𝐏𝐚𝐥𝐦 𝐉𝐮𝐦𝐞𝐢𝐫𝐚𝐡-ն, 𝐃𝐮𝐛𝐚𝐢 𝐌𝐚𝐫𝐢𝐧𝐚-ն, 𝐃𝐮𝐛𝐚𝐢 𝐂𝐫𝐞𝐞𝐤 𝐇𝐚𝐫𝐛𝐨𝐮𝐫-ը, 𝐃𝐨𝐰𝐧𝐭𝐨𝐰𝐧 𝐃𝐮𝐛𝐚𝐢-ը , 𝐃𝐮𝐛𝐚𝐢 𝐇𝐢𝐥𝐥𝐬-ը և 𝐁𝐮𝐬𝐢𝐧𝐞𝐬𝐬 𝐁𝐚𝐲-ը:
𝐋𝐄𝐀𝐒𝐄𝐇𝐎𝐋𝐃 𝐏𝐫𝐨𝐩𝐞𝐫𝐭𝐲- Վարձակալություն, որը գնորդին տալիս է իրավունք վարձակալել գույքը առավելագույնը 99 տարով:
Վարձակալված գույք գնելը նշանակում է, որ դուք գնում եք տվյալ գույքը ֆիքսված ժամկետով զբաղեցնելու իրավունքը, ինչպես երկարաժամկետ վարձակալությունը:
Այս վարձակալության ժամկետը սովորաբար 99 տարի է, բայց որոշ դեպքերում կարող է ավելի քիչ լինել:
Դուբայում գույքի սեփականության այս ձևը գնորդին իրավունք է տալիս միայն գույքի նկատմամբ, այլ ոչ թե այն հողի, որի վրա կառուցված է:
Մեր առաջարկած անշարժ գույքը ՄԻԱՅՆ FREEHOLD տարբերակն է՝ այսինքն , պատկանում է Ձեզ ողջ կյանքի ընթացքում և ժառանգաբար անցնում է ընտանիքի մյուս անդամներին։
-Ինչպե՞ս կապ հաստատել ընկերության հետ ու ինչպե՞ս սկսել գործընթացը։
-Ակտիվ ենք սոցիալական ցանցերում, գործընթացը սկսելու համար պարզապես անհրաժեշտ է գրել կամ զանգահարել։
Մենք լիովին կրում ենք պատասխանատվություն գործարքի ողջ ընթացքի համար։



