ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից՝ մինչև գործի հետ կապված՝ ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահության հանձնաժողովի նոր որոշումը:

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Ղարաբաղի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

Հավելենք, որ վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here