Wednesday, October 7, 2026

Ո՞րն է ծննդաբերության Ձեր տարբերակը. կեսարյան հատում

Այսօր շատ ու շատ կանայք ծննդաբերելիս նախընտրում ենկեսարյան հատում իրականացնել։ Պատճառները տարբեր են, սակայն հիմնական գաղափարը ամբողջ գործընթացը համեմատաբար արագ, անցավ և արանց նշանակալի ռիսկերի անցնելն է։ Բժշկագիտական տեսանկյունից՝ բնական ճանապարհով ծննդալուծումը անառարկելի է, եթե չկան հստակ և հիմնավոր հակացուցումներ։ Խննդալուծման տարբերակների մասին ենք զրուցել «Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ։

-Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։
–
Տարբերում ենք կեսարյան հատման բացարձակ և հարաբերական ցուցումներ՝ ելնելով մոր և պտղի առողջական վիճակից։ Հարաբերական ցուցումներն են պտղի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները և մանկաբարձական ցուցումները և այն իրավիճակային ցուցումները, որոնց դեպքում բնական ուղիներով ծննդաբերությունը սպառնում է ինչպես մոր, այնպես էլ պտղի կյանքին։

–Կեսարյան հատումը ո՞ր դեպքում է իրականացվում կնոջ ցանկությամբ։
-Կնոջ ցանկությամբ կեսարյան հատում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ բացակայում են հակացուցումները և վիրահատությունը չի սպառնում մոր և պտղի կյանքին։ Սա կոչվում է ընտրովի կեսարյան հատում և պահանջում է բժշկի և պացիենտի երկար քննարկում։

– Ե՞րբ է կեսարյան հատումը ռիսկայն և ինչպե՞ս է պետք նախապատրաստվել։
–
Կեսարյան հատումը ռիսկային է համարվում որոշ մանկաբարձական իրավիճակների դեպքում, իսկ նախավիրահատական նախապատրաստությունը կատարվում է կլինիկոլաբորատոր, գորրծիքային հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև՝ ելնելով տվյալ մանկաբարձական իրավիճակից։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է համապատասխան նեղ մասնագետների կոնսուլտացիաներ։ Երբեմն անհրաժեշտ են լինում նաև նեղ մասնագետների ներկայություն վիրահատության ժամանակ։

-Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ ապահովել կնոջը կեսարյան հատումից հետո։
–
Հետվիրահատական խնամքը կարևորագույն պայմաններից մեկն է ապաքինման համար։ Վաղ ակտիվացում է անհրաժեշտ, ճիշտ սննդակարգ, հիգիենա՝ վերքի ճիշտ խնամք։ Ինչպես նաև, պետք է զերծ մնալ սեռական հարաբերությունից վեց շաբաթ, կամ մինչև քառասունքի ավարտը։

–Ինչպիսի՞ հետազոտություններ է անցնում կինը՝ համոզվելու համար, որ վիրահատություննանցել է բարեհաջող։
–
Վիրահատության բարեհաջող ընթացքի մասին են վկայում կնոջ ինքնազգացողությունը, ընդհանուր վիճակը։ Ինչպես նաև՝ վերքի գնահատումը։ Հետազոտությունների տեսակետից կարելի է կատարել կլինիկոլաբորատոր հետազոտություններ, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, որ վերջնականապես համոզվենք՝ ամեն ինչ կարգին է։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news