Monday, October 5, 2026

Ո՛չ բարբարոսությանը․․․Հայ բարերարների ճեմուղուց գողացել են հուշարձանների մետաղյա պատկերներ

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանն ահազանգում է Երեւանում տեղի ունեցած վանդալիզմի մասին:

«Երբեւէ չէի պատկերացնի, որ մեր հերոս, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ, ովքեր տասը տարի առաջ Երեւանում կառուցված Բարերարների ճեմուղին կարող են ավերել, կարող են ջարդել, գողանալ ազգիս մեծերի կիսանդրիները։

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում։ Հայն արարող է, բայց ոչ ավերող։ Վանդալները հայեր չեն․․․ Նրանք ոճրագործներ են։

Տարիներ շարունակ Բարերարների ճեմուղին ոչ միայն հաճելի զբոսավայր էր, այլեւ ուխտատեղի էր դարձել, որտեղ հայրենասիրության, ազգասիրության, բարության եւ մարդասիրության անմոռանալի դասեր էին ստանում մեր դպրոցականները։

Երեխաները հիանում էին Մանթաշյանցի եւ Արամյանցի վառ կերպարով, նրանց գործարար տաղանդով ու բարեգործական ձեռնարկներով, Գալուստ Գյուլբենկյանի դիվանագիտական բացառիկ կարողություններով եւ նավթարդյունաբերության ոլորտում արձանագրած ձեռքբերումներով։

Լսում էին Ալեք Մանուկյանի՝ հայապահպանությանը միտված ծրագրերի եւ աշխարհատարած գործերի մասին, ծանոթանում էին Լազարյան եղբայրների գործունեությանը, պետությանը մատուցած ծառայություններին, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված ահռելի ջանքերին։

Աշակերտները ճեմուղուց հեռանում էին ազգի նվիրյալ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծանուն բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբարի հսկայածավալ աշխատանքների մասին պատկերացում կազմելով։

Որքան էլ փորձեն վնասել Բարերարների ճեմուղին եւ ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, միեւնույն է՝ մեր Մեծերն իրենց հաստատուն տեղն ու դերն ունեն հայոց պատմության մեջ։ Հայ բարերարներն անմահ են իրենց ազգօգուտ գործերով ու անուրանալի վաստակով, իսկ հայ երիտասարդ սերունդը կշարունակի դաստիարակվել նրանց օրինակով, մեծանալ ազգային արժեքներով։

Ի հեճուկս չարի ու թշնամյաց, անմահությունը բազկատարած իր գիրկն է առել հայ ժողովրդի մեծանուն զավակներին և դարձրել նրանց հավերժի ճամփորդ», – ընդգծում է Հ․Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Երևանի հուշարձանների պահպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, մարտի 7-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից գողացվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Լույս է տեսել Հրանուշ Հակոբյանի ‹‹Հիշում ենք և Պահանջում›› գիրքը

Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։