Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իրազեկման ակցիաները: Հայ համայնքի ներկայացուցիչներն ամենատարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Արցախյան պատերազմի իրական պատկերն ու իրենց երկրների կառավարություններից պահանջում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ինչպես հաղորդում է miasin.am-ը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի իրազեկման հերթական ակցիան հեռավոր Սիդնեյում էր. նախաձեռնության հեղինակները ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական թևի ներկայացուցիչներն էին: Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի պատերազմական հանցագործությունը դատապարտող պաստառներով և տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ հայ երիտասարդները փորձել են անցորդների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Վերջիններս համերաշխություն ցուցաբերելով՝ իրենց ստորագրություններ են դրել «Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը» պաստառի վրա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here