Բելգիայի Մեխելեն քաղաքի Լևոն Շանթի անվան հայկական դպրոցի դասերին զուգահեռ՝ հոկտեմբերի 24-ին կազմակերպվել էր հայկական ուտեստների ցուցահանդես-վաճառք:
miasin.am-ի փոխանցմամբ, հավաքվել է 2 300 եվրո գումար. ուտեստների վաճառքից, ինչպես նաև դպրոցի սաների նվիրատվություններից։
Հավաքված գումարով Հայոց բանակի զինվորների համար տաք ժիլետներ են գնվելու և ուղարկվելու Արցախ։






