Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here