Monday, October 5, 2026

Հրամանատարն իր լեռներում է…

Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: Ինն անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկեր, չդադարող հրթիռային գրոհներ: Ողջ մնաց՝ անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:

Հրթիռակոծված շինությունից հիմքերն են մնացել, թիթեղյա տանիքի բեկորներն ու սմերչի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո հիասթափվել են, երբ գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի անակնկալի եկել:

…Խորհրդավոր է հրամանատարը, անառիկ իր հայրենի լեռների պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել… առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունը, թերևս, ամենաթեժ և ամենաերկար զրույցն է:

Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, ամեն օրը սխրանք: Քիչ է ասել սխրանք, իսկական, իրական հերոսապատում: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Դժվարությունների մասին, ինչպես միշտ, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր գործողության մասին՝ նույնպես: Մարտական ծառայությունը շարունակելի է…

Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում՝ սխրագործ է: Սպասում են հակառակորդին. յուրայինների դիակները, առանց խղճի, շարունակում են անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:

Հորիզոնում առաջնագիծն է՝ անտառապատ, անձրևոտ ու մառախլապատ:

Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհների դիմադրած ու թշնամուն անհամար մարդուժի ու ռազմական տեխնիկայի կորուստներ պատճառած ճակատի հրամանատարն իր լեռներում է…

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ/hayzinvor.am

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Related news

Տեղի ունեցավ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գրքի շնորհանդեսը

Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Մի զինվորի պատմություն․Աբիգ Մարգարյան

Մա՜մ , ես ուժեղ եմ , բայց էսքանն արդեն շատ է

Դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի

Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր

Չթողնենք, որ վիշտը մեզ հաղթի, սա հաստատ վերջ չէ․Ֆիրդուս Զաքարյան

Արցախում իրականանալու են լուծումներ, որոնք այս պահին աննկատելի են և որոնց հիմա դժվար է հավատալ: