Tuesday, October 6, 2026

Հայ ժողովուրդն աշխարհի աղն ու համն է․Տաթև Սրբազանի օրհնության խոսքը Պլովդիվի ավանդական փառատոնին

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հունիսի 3-ին մեկնարկեց «Բարև, Հայաստան» 6-րդ միջազգային ավանդական փառատոնը, որին մասնակցում են Բուլղարիայի,  Ավստրիայի, Կիպրոսի և Հունաստանի հայկական համայնքներում գործող պարախմբեր, երգչախմբեր և անհատ կատարողներ։

Ինչպես տեղեկացնում է miasin.am-ը, փառատոնի հիմնական կազմակերպիչ «Արաքս» հիմնադրամի կողմից պատրաստված  ընթրիքի ժամանակ շուրջ 400 մասնակիցներ համախմբվել են Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցու բակում՝ տոնախմբելու համար հայկական մշակութային կարևոր իրադարձություններից մեկը։

Փառատոնին Բուլղարիայից մասնակցում են Պլովդիվի, Սոֆիայի, Ռուսեյի, Վառնայի և Բուրգասի հայ համայնքներում գործող պարախմբեր, երգչախմբեր և անհատ կատարողներ։

«Բարև, Հայաստան» փառատոնի բացման արարողությանը ներկա է եղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Տերունական աղոթքից հետո Սրբազան Հայրն իր օրհնության խոսքում շնորհակալություն է հայտնել «Արաքս» հիմնադրամի աշխատակիցներին, Պլովդիվի Սբ․Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քհն․Մուրադյանին և բոլոր կազմակերպիչներին՝ փառատոնի կայացման գործում ներդրած գնահատելի ջանքերի համար։

Տաթև Սրբազանը նաև ողջունել է Պլովդիվի քաղաքային իշխանություններին՝ փառատոնն իրենց ներկայությամբ պատվելու համար։

Ապա Սրբազան Հայրն, իր խոսքն ուղղելով Պլովդիվում տարբեր հայ համայնքներից համախմբված երիտասարդներին, ասել է․«Սիրելինե՛ր, մշակույթը մեր դեմքն է, ազգերը ապրում և հարատևում են իրենց մշակույթով, իսկ մենք, ինչպես գիտենք, բազմադարյա հարուստ մշակույթ և ազգային բարձր արժեքներ կերտած ժողովուրդ ենք, որոնցով հազարամյակներ շարունակ  ներկայանում ենք աշխարհի տարբեր ծագերում։ Հայերը հավերժության, հաղթանակի և հաղթության ժողովուրդ են, և մենք պետք է ամենուր ապրենք և արարենք մեր մշակութային ժառանգություններով»:

Տաթև Սրբազանը ընդգծել է նաև, որ աշխարհասփյուռ հայորդիները պետք է նախանձախնդիր լինեն պահպանելու ազգային ինքնությունն ու դիմագիծը, համախմբվեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, հետամուտ լինեն Հայոց ցեղասպանության արդարացի լուծման համար, ինչպես նաև զարգացնեն Հայաստանն ու Արցախը։

«Երբե՛ք չընկրկեք, քա՛ջ եղեք, քանի որ հայ ազգը քաջությամբ կարողացել է նոր արշալույսներ բացել իր կյանքում: Հայն այլևս իրավունքն չունի վհատվելու․ մենք անկոտրում ոգով կերտելու ենք մեր ապագան և զորանալու ենք։

Հայ ժողովուրդ աշխարհի աղն ու համն է, և մենք հավերժորեն ապրելու ենք այս աշխարհում»,-եզրափակիչ խոսքում նշել է Տաթև Սրբազանը:

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...