Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 4-ին կայացած քաղաքային խորհրդի նիստի ընթացքում միաձայն վավերացրել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև:
miasin.am-ը, հղում անելով Կանադայի Հայ դատի հանձնախմբին, հայտնում է, որ բանաձևով քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և կոչ է արել Քվեբեկ նահանգի կառավարությանն ու Կանադայի կառավարությանն անել հնարավոր ամեն բան, որպեսզի հարգվեն մարդկային իրավունքներն ու հատկապես՝ Ժնևի կոնվենցիաները:
Քաղաքային խորհուրդը նաև կոչ է հղել Կանադայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:







