«Լեզու» խորագրով ֆին-հայկական մշակութային միջոցառումը Q-թատրոնում համախմբել էր Ֆինլանդիայում ապրող հայերին և հայերի բարեկամներին:
Ինչպես miasin.am-ին հայտնում են կազմակերպիչները, միջոցառման ընթացքում ներկայացվել են լեզվի տարբեր դրսևորումեր, որոնց նաև այսօրվա համատեքստում ավելացել է ցավի,տխրության, բայց միաժամանակ հուսո և համախմբվածության լեզուն:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև դրամահավաք-նվիրատվություն: Հավաքված գումարն օգտագործվելու է Արցախի կարիքների համար:






