ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է ղարաբաղյան իրադարձություններին թուրքական հետախուզության ներգրավվածությանը:

«Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը «զգում է» դա և տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»,- «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ընդգծել է Նարիշկինը:

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրենն իր հարցազրույցում  անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցությանը` ընդգծելով, որ իրենք ճշգրիտ տվյալներ են ստացել այդ մասին․

«Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից»։

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here