Tuesday, October 6, 2026

Դասընթացներ՝ «Ոսկե սերունդ» ճամբարի երիտասարդ մասնակիցների համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հունիսի 28-ին կազմակերպվել էր դասընթաց «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» և «Կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա» թեմաների շուրջ:

Դասընթացի մասնակիցները «Միասին» համահայկական ՀԿ-ի՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում կազմակերպվող «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային հնգօրյա ճամբարի ուսանողներ երիտասարդներն էին, որոնք ճամբարում պրակտիկա անցնելու միջոցով զարգացնելու են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը՝ առանձնակի կարևորելով երիտասարդական ներուժի ներգրավումը ծրագրում: Ապա ներկայացվեց ՀԿ-ի  գործունեության նպատակները, իրականացված ծրագրերը և հետագա անելիքները:

«Միասին» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանը ներկաներին հանգամանալիորեն ներկայացրեց ճամբարի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ծանոթացրեց ծրագիր-ժամանակացույցին:

«Դիալոգ» ՀԿ-ի հոգեբան Արմինե Վահանյանը հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ՝ երիտասարդներին ուղղորդելով, թե ճամբարային օրերին տարեցների հետ աշխատանքում նրանց հոգեբանական ինչ առանձնահատկությունների հատկապես ուշադրություն դարձնեն:

Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը Տերունական աղոթքից հետո  «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմայով դասախոսության ընթացքում ներկայացրեց առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները: Դասընթացի հիմնական նպատակը  առաջնորդության էության և թիմի կառուցման (Leadership and team building) քրիստոնեական սկզբունքների ներկայացումն է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի պատասխանատու, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի IT պատասխանատու, մեդիափորձագետ Լիլիա Թոթոլյանը ներկայացրեց «Կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա» դասընթացը, որի ընթացքում երիտասարդներին ծանոթացրեց համացանցի անվտանգության կանոններին և ապահով համացանց ունենալու նախադրյալներին:

Դասընթացի ավարտին «Ոսկե սերունդ» ճամբարի երիտասարդ շահառուները դասընթացավարներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան բովանդակային պատասխաններ:

Հավելենք, որ դասընթացներն իրականացվել են ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...