Հեռուստահաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին ապրիլի 24-ին գալ Հայաստան։
«ՍՓՅՈՒՌՔՈՒՄ բնակվող սիրելի հայրենակիցներ։
Դիմում եմ ձեզ առաջարկով, խնդրանքով, կոչով։
Ապրիլի 24-ին եկեք Երևան, հայաստանցիների հետ միասին հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ես համոզված եմ, որ Սփյուռքի յուրաքանչյուր համայնք, համայնքային կառույց, հնարավորություն ունի Հայաստան գործուղել պատվիրակություն։
Պատվիրակություն, որն ապրիկի 24-ին կներկայացնի իր համայնքը Ծիծեռնակաբերդում։
Դա չափազանց կարևոր է։ Դրանով դուք կապացուցեք, որ հնարավոր չէ կասկածի տակ դնել մեր Ազգի միասնականությունն ու արդար պահանջատիրությունը և սեփական պատմությանն ու արժեքներին հավատարիմ մնալը։
Մենք սպասում ենք ձեզ։ Գալով ապրիլի 24-ին Հայաստան դուք կօգնեք պահպանել մեր պետականությունը։
Հիշում ենք և պահանջում։
Շնորհակալություն»,- գրել է նա։




