Wednesday, July 29, 2026

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների շուրջ համախմբելու, օկուպացված շրջանների բնակչության միջև ներհամայնքային կապերի, ներմշակութային հաղորդակցության, տարիների ընթացքում  ստեղծված մշակութային արտադրանքի պահպանման, ինչպես նաև արցախյան մշակույթի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և արտաքին մշակութային քաղաքականության մեջ արցախյան մշակույթի նպատակաուղղված ներկայացման, Արցախյան հիմնախնդիրն ակտիվ պահելու նպատակով նախաձեռնվել և ստեղծվել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպությունը:

Ինչպես «Միասինին» հայտնում են կազմակերպությունից, հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:

‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության շուրջ համախմբվել են բոլոր պետական մշակութային կազմակերպությունները, որոնց հետագա գործունեության ապահովման խնդիրը  միաժամանակյա լուծելու  նպատակով  նախաձեռնվել է իրականացնել հեռուստամարաթոն։ Այն հնարավորություն կտա արցախյան մշակույթի պահպանմամբ մտահոգ մարդկանց իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում: Հանգանակությունը պետք է նպատակաուղղվի Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանմանը, նրանց գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը:

Վերոնշյալ ծրագրերը բաղկացած են նաև ենթածրագրերից, որոնք կիրականացվեն հեռուստամարաթոնից ստացված ֆինանսական միջոցներով: Դրանք ուղղված են՝ արցախահայության մշակութային իրավունքների իրացմանը, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած մշակութային հուշարձանների վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, արցախյան բարբառով հեքիաթների մշակմանը, բեմադրմանը, թվայնացմանն ու հեռարձակմանը, սահմանամերձ շրջաններում կրթամշակութային միջոցառումների իրականացմանը, արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Նշված ծրագրի իրականացման արդյունքում  Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի թվով 500 աշխատողներ կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ  իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:

‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է սույն թվականի փետրվարի 20-ին: Հենց այդ օրն է համարվում մեր ազգային համախմբման, հանուն համազգային նպատակների մեր միասնականության խորհրդանիշը, ինչի կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունենք։ Մարաթոնի արդյունքներն ամփոփվելու են ապրիլի 20-ին՝ ուղիղ եթերում:

Փետրվարի 20-ից ապրիլի 20-նն ընկած ժամանակահատվածում պարբերաբար նկարահանվելու են տեղեկատվական հոլովակներ, որոնք կպատմեն ներդրում կատարած կազմակերպությունների, հիմնադրամների և գործարարների մասին:

Նախաձեռնությանը այս փուլում արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը,  մի շարք բարեգործական հիմնադրամներ, կազմակերպություններ և պարզապես մշակույթով մտահոգ անհատներ:

Տեսաուղերձներով հեռուստամարաթոնին են միացել և իրենց աջակցությունը հայտնել մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ (Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, լրագրող և մեկնաբան Արտյոմ Երկանյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը և այլք):

‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն››  հասարակական կազմակերպության կողմից հայտարարված ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› համահայկական հեռուստամարաթոնը նվիրված է  Արցախի մշակութային խմբերի գործունեության շարունակականության ապահովմանը և Արցախից դուրս Արցախի մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը։ Հեռուստամարաթոնի արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին, ժամը՝ 9:00–14։00-ն ուղիղ եթերում, որը կհեռարձակվի «Կենտրոն», «5-րդ ալիք», «Շողակաթ» հեռուստաընկերություններով։ Հանգանակությանը կարող եք մասնակցել ինչպես այսօր, այնպես էլ ուղիղ եթերի ընթացքում՝ գումարն ուղարկելով այդ նպատակով բացված հաշվեհամարներից որեւէ մեկին՝

‹‹ԱԿԲԱ ԲԱՆԿ›› ԲԲԸ հաշվեհամարներով.

☰𝐀𝐌𝐃 𝟐𝟐𝟎𝟓𝟓𝟑𝟑𝟓𝟏𝟕𝟎𝟓𝟎𝟎𝟎

☰𝐔𝐒𝐃 𝟐𝟐𝟎𝟓𝟓𝟑𝟑𝟓𝟎𝟕𝟓𝟔𝟎𝟎𝟏 / 𝐒𝐰𝐢𝐟𝐭 (𝐁𝐈𝐂): 𝐀𝐆𝐂𝐀𝐀𝐌𝟐𝟐 /

☰𝐄𝐔𝐑 𝟐𝟐𝟎𝟓𝟓𝟑𝟑𝟓𝟎𝟔𝟐𝟒𝟎𝟎𝟐 / 𝐒𝐰𝐢𝐟𝐭 (𝐁𝐈𝐂): 𝐀𝐆𝐂𝐀𝐀𝐌𝟐𝟐 /

☰𝐑𝐔𝐑 𝟐𝟐𝟎𝟓𝟓𝟑𝟑𝟓𝟎𝟑𝟎𝟏𝟗𝟓𝟖 / 𝐒𝐰𝐢𝐟𝐭 (𝐁𝐈𝐂): 𝐀𝐆𝐂𝐀𝐀𝐌𝟐𝟐 /

 

Նաև՝ Ռեարմենիա հարթակի միջոցով՝ այցելելով reArmenia.com և մուտք գործելով ‹‹Փրկենք` վաղվա համար›› էջը:

Կարող եք նաև հանգանակություն անել  Easy pay տերմինալների միջոցով:

Մեկ այլ տարբերակը՝ կարճ հաղորդագրությունն է: Պարզապես ուղարկեք 8000

 

 

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...