Կանադայի Մոնրեալ քաղաքի քաղաքապետարանի դիմաց նոյեմբերի 6-ին Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի նախաձեռնությամբ հայ երիտասարդները նստացույց են սկսել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով:

miasin.am-ը, հղում կատարելով Քվեբեկի Հայ դատի հանձնախմբին ֆեյսբուքյան էջին, հայտնում է, որ նստացույցը տևելու է 42 ժամ՝ խորհրդանշելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով սկիզբ առած պատերազմի 42 օրերը:
Նստացույցի մեկնարկին ելույթ է ունեցել Քեբեկի Հայ դատի հանձնախմբի անդամ Հրակ Չինչինյանը՝ կոչ ուղղելով Մոնրեալի քաղաքային խորհրդին դատապարտել թուրք-ադրբեջանական պատերազմական հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here