Նկատի ունենալով Արցախի վերջին ամիսների իրադարձությունները, ինչպես նաև կիսելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության արժանընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հայրական մտահոգությունները, և հարգելով պատերազմի ընթացքում զոհված նահատակների հիշատակը, որպես Թեմակալ Առաջնորդ կոչ եմ ուղղում ժողովրդին, հետևյալ կետերով.

– Հեռու մնալ հրապարակային հավաքույթներ և տոնակատարություններ կազմակերպելուց:

– Լինել զգոն, շրջահայաց և կարեկից. նախընտրելի է այս տարի Ամանորը տոնել խորհրդավոր և զուսպ կերպով:

– Մեր այս տարվա ամանորյա նվերների ծախսերն ուղղել Արցախի հիվանդ, վիրավոր և որբ ընտանիքներին:

Այս բոլորը եզրափակելով, կուզենք մեր հավատացյալ ժողովրդի ուշադրությանն հանձնել, որ այս տարի՝ 2021 թվականի Նոր Տարվա և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոների առթիվ, Ս. Ա. Վանքում ու շրջափակում զարդարանք, տոնակատարություն և հանդիսություն տեղի չի ունենալու:

Աղոթարար՝
Սիփան Եպս. Քեչեչյան
Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here