Club Capital Business գործարարների ակումբը միջավայր է, որտեղ միավորվել են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ։
Ակումբի գործունեության նպատակը գործարարի համար նպաստաոր բիզնես միջավայրի ստեղծումն է, որը կօգնի ընդլայնել սեփական գործունեությունը՝ նոր ծանոթությունների, կապերի, հետաքրքիր ու նպատակային գործընկերություն ձեռք բերելու օգնությամբ։
Ծանոթություններն ու կապերը, որոնք հետագայում դառնում են արդյունավետ համագործակցություն, սկիզբ են առնում ամենատարբեր ֆորմատների օգնությամբ։ Դրանցից մեկն էլ Master Mind միջազգայնորեն ճանաչում վայելող մեթոդաբանությունն է։ Այն ադապտացվում է՝ կախված հանգամանքից՝ մեկ թիմ են ներկայացնում մասնակիցները, թե յուրաքանչյուրն անհատ է՝ իրեն հուզող հարցով։

Master Mind-ը սեսիա է, որի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայանում է իրեն հուզող հարցադրմամբ՝ սեփական բիզնեսի հիմնման, զարգացման ճանապարհին հանդիպած խնդրով։ Սեսիայի մասնակիցներից յուրաքանչյուրրը ներկայացնում է հնչած հարցադրման վերաբերյալ իր դիրքորոշումը, մոտեցում ու փորձում է լուծում առաջադրել։ Արդյունքում յուրաքանչյուր հարցադրում ստանում է բազմաթիվ լուծման եղանակներ, մոտեցումներ։ Քանի որ սեսիայի մասնակիցները հիմնականում տարբեր բիզնեսների ղեկավարներ են, հնչում են գործարարի փորձառությամբ հիմնավորված մոտեցումներ։

Master Mind մեթոդաբանությունն օգնում է յուրաքանչյուր գործարարի իր խնդիրրը դիտարկել 360 աստիճանով՝ համադրելով գործընկերների՝ փորձով հիմնավորված կարծիքները, դիտարկումները, լուծումները։ Արդյունքում յուրաքաչյուր գործարար ստանում է իր ունեցած գիտելիքներից ու փորձից, նեղ մասնագիտական մոտեցումներից տարբերվող, բայց հարուստ լուծում այն խնդրին, որը գուցե խոչընդոտ է զարգացմանը։

Միևնույն ժամանակմեկ սեսիայի ժամանակ լսելով բազմաթիվ բիզնես-քեյսեր հնարավոր է ձեռք բերել պրակտիկ գիտելիքների բազա, բիզնեսի վարման նրբությունների մի ամբողջ պաշար, որոնք հարստություն են յուրաքանչյուր գործարարի կառավարման ճանապարհին։ Կարևոր է, որ ակումբի գործարարներից յուրաքանչյուրը ոչ միայն ցանկություն ունի լսել ու ստանալ իրեն հուզող խնդրի լուծումը, այլև պատրաստակամ է իր ունեցած գիտելիքների ու հմտություների առավելագույն չափով օգնել գործընկերոջը, գտնել լուծումներ, ուժեղանալ ու նոր որակի հասցնել սեփական բիզնեսը։

Պրակտիկ գիտելիքը չափազանց թանկ կապիտալ է գործարարի համար, որը գալիս է լրացնելու տեսական կրթական բազան, ինչպես նաև հնարավորություն է նոր որակ հաղորդել կառավարչական հմտություններին։
Club Capital Business ակումբի մասնակիցների համար այս ֆորմատի հանդիպումները պարբերական են։ Դրանց մասնակցության արդյունքում գործարարները հնարավորություն են ունենում բազմապատկել կարողությունները, կառավարճչական հմտություններն ու գտնել այնպիսի հարցերի լուծումներ, որոնք ժամանակին գրեթե անհնար էին։



