Երեկ 10 Միլիոն նախագծի հիմնադիրներն այցելել էին Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնության գրասենյակ։

Այն, որ Հայրենիքն ու Սփյուռքը պետք է միևնույն օրակարգն ունենան, անհերքելի է: Եվ այն, որ այդ հարաբերությունները վերջին տարիներին ճգնաժամ են ապրում, առավելապես նկատելի է մեր օրերում:

Հանդիպման ընթացքում գործընկերները պատմեցին իրենց նախաձեռնությունների ու ծրագրերի մասին՝ նպատակ ունենալով համատեղել ու միավորել ջանքերը՝ առավել թիրախային ու համակարգված աշխատելու նպատակով:

Անելիքները շատ են, նախաձեռնությունները՝ ևս: Կարևոր է դրանց հետևողական իրականացումը:

Առաջիկա ծրագրերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Miasin.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են 10 Միլիոն նախագծից։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here