Monday, October 5, 2026

Մելբուռնահայությունը միանում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարին

Սեպտեմբեր 27-ից ի վեր Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, սկսել է ռազմական գործողություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի Հանրապետության։ Մեզ ոչնչացնելու ակնկալիքները գնալով հօդս են ցնդում, քանի որ յուրաքանչյուր զոհը մեզ կրկնապատիկ միացնում և հզորացնում է։
Աշխարհասփյուռ հայությունը մեկ բռունցք է դարձել:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հայերն անմասն չէին կարող մնալ այդ ամենից։ Չնայած Մելբուռնում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արգելափակումներին, այնուամենայնիվ, Հայրենական պատերազմի առաջին օրից, մելբուռնահայությունը փորձում է հնարավորինս աջակցել մեր հայրենիքին։ Փոքր և միջին գործատերերը իրենց հոկտեմբեր ամսվա ողջ շահույթը նվիրելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ոմանք նաև հավելյալ ժամանակավոր աշխատանք են գտել, որի եկամուտը նույնպես փոխանցում են Հայաստանին։ Շատերն էլ դրոշներ և եռագույնով զարդեր են պատրաստում, և ամբողջ շահույթը անմիջապես փոխանցում վերոհիշյալ հիմնադրամին։
Հարկ է նշել, որ մինչ այս պահը մելբուռնահայությունը մոտավորապես 350. 000 ավստրալիական դոլար է փոխանցել համահայկական հիմնադրամին։
Այս ընթացքում Մելբուռնում տեղի ունեցավ նաև քայլարշավ, որի մասնակիցները կարճ վիդեոներ/նկարներ տարածեցին սոց. ցանցերում #WalkForArtsakh հեշթեգով՝ մարդկանց քաջալերելով մասնակցել դրամահավաքին, որի շնորհիվ մոտավորապես 60. 000 ավստարիալական դոլար հավաքվեց և փոխանցվեց համահայկական հիմնադրամին։
Մելբուռնի տարբեր թաղամասերում և արվարձաններում երիտասարդները Արցախում ընթացող պատերազմի մասին թռուցիկներ են բաժանոմ՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։
Այգ Պետրոսյան-Հակոբյան
miasin.am-ի թղթակից, Ավստրալիա

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Գալով ապրիլի 24-ին Հայաստան, դուք կօգնեք պահպանել մեր պետականությունը․Ռ․Հովհաննիսյան

Ապրիլի 24-ին եկեք Երևան, հայաստանցիների հետ միասին հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․կոչ սփյուռքահայերին

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...