Բուլղարիայի հայերը միության (ԲՀՄ) կողմից պատրաստված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Հայաստան և արդեն գտնվում է առաջնագծում:
ԲՀՄ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Միության ատենապետ պարոն Հարություն Հովսեփյանին և նրա եղբորը՝ Երեմ Հովսեփյանին, որոնք իրենց անձնական միջոցներով գնեցին մարդասիրական օգնության ամբողջ խմբաքանակը, ինչպես նաև հոգացին բեռնափոխադրման ողջ ծախսը:
Մեր երախտիքն ենք հայտնում բոլոր մեր բուլղար եղբայրներին իրենց աջակցության համար՝ ի մասնավորի պարոն Կոլյո Կեչովսկուն:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև բոլոր այն անձանց, որոնք ԲՀՄ քարտուղար պարոն Ներսես Կետիկյանի գլխավորությամբ իրենց անմիջական մասնակցությամբ օգնեցին մարդասիրական օգնության փաթեթավորման և բեռնատարի մեջ բարձելու ու տեղադրելու գործում:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԲՀՄ պատվավոր անդամ պարոն Համլետ Պետրոսյանին, որը Վրաստանում ընդունել է բեռնատարը և ապահով ճանապարհել Հայաստան:
Ի մասնավորի մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ պարոն Երեմ Սիմոնյանին, ում անմիջական մասնակցությամբ ուղարկված մարդասիրական օգնությունը բարեհաջող հասել է առաջնագիծ՝ մեր քաջարի բանակի զինվորներին:
Բուլղարիայի Հայերի Միությունը շարունակում է իր գործուն քայլերով նեցուկ կանգնել Մայր Հայաստանին և նրա անքակտելի մասը կազմող Հերոսական Արցախին:
Բուլղարիայի հայերի միություն



