Monday, November 23, 2026

Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները երկրպագելու համար Նեապոլ են ժամանել հայ ուխտավորներ

Մարտի 16-ին, Ս. Գրիգոր  Լուսավորչի  մուտն ի վիրապ հիշատակության օրը Իտալիայի Նեապոլ քաղաքի Ս․ Գրիգոր Հայ եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ձեռամբ Խաժակ Արք․ Պարսամյանի, ներկայությամբ Հայաստանյայց Եեղեցու Ուկրաինայի և Լեհաստանի թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպս․ Հովհաննիսյանի,  Լեհաստանի Հայոց հոգևոր հովիվ Մինաս Աբղ․ Հախվերդյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության տարբեր երկրներում հոգևոր սպասավորների։

Նեապոլի պատմական եկեղեցում զետեղված Լուսավորչի մասունքները երկրպագելու և արարողությանը մասնակցելու հայ ուխտավորներ էին ժամանել Լեհաստանից, Բելգիայից և Իտալիայի տարբեր համայնքներից։ Այս մասին «Միասին»-ին տեղեկացնում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության մամուլի ծառայությունից։

Պատվո հյուրն էր Նեապոլի հոգևոր առաջնորդի փոխանորդ, Եպիսկոպոս Գաետանո Կաստելլոն, որը նաև իր ողջույնի խոսքը և քարոզը հղեց ներկաներին։

Նա նախ Խաժակ Սրբազանին փոխանցեց այդ հանդիսավոր առիթով վանքի նշխարների պահոցից դուրս բերված՝ Հայոց սուրբի բանտարկության երկաթյա անուրը (շղթայի օղակը) և շղթաները, որոնք տեղադրվեցին եկեղեցու խորանին։

Նեապոլի Եպիսկոպոսը եղբայրաբար բարեգալուստ մաղթեց բոլորին և փոխանցեց քաղաքի առաջնորդ Արքեպիսկոպոս Դոմենիկո Բատալյայի սրտագին ողջույնները Խաժակ Սրբազանին և ամբողջ պատվիրակությանը։  Նա հիշեցրեց, որ Հայոց Լուսավորչի հիշատակը սերտ կերով կապված է ո՛չ միայն իր անունը կրող վանքի, եկեղեցու և փողոցի, այլ նաև քաղաքի պատմության հետ, քանդակած նրա 9-րդ դարի  մարմարե տոնացույցում։

Նա կարևորեց Ս․ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին թողած, բանտարկության և սոսկալի չարչարանքների վկայության հիշատակումը Մեծ Պահքի շրջանում։

Նեապոլի Եպիսկոպոսը, անդրադարձ կատարելով Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հատվածին․ «Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել», ասաց հետևյալը․

«Սուրբ Գրիգորը, որպես Քրիստոսի վկա, առանց վերապահումների իր գոյությունը պատշաճ դարձրեց Տիրոջ խոսքերին։ Երկար բանտարկության ընթացքում նրա կրած տառապանքները բացառիկ ապացույց են, թե ինչ է նշանակում հետևել Տիրոջը, զոհաբերելով սեփական գոյությունը հանուն Քրիստոսի և իր եղբայրների:

Եվ Սուրբ Գրիգորի կողմից թողած այս ժառանգությունը շատ պարտավորեցնող է։ Այն ընդունվել է ուրախությամբ բայց նաև վիթխարի տառապանքներով բազմաթիվ լուռ վկաների կողմից, ինչպիսիք են ձեր երկրի քրիստոնյա նահատակները, որոնց հարկ է հիշել այսօր։ Սուրբ նահատակություն, շարունակվող դեռ անցյալ դարի ցեղասպանությունից, որը հիշատակվում է այստեղ ևս՝ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված խաչքարով»։

Ապա Նեապոլի Եպիկոպոսը անդրադարձ կատարելով սեպտեմբերյան դեպքերին, ասաց․ «Տասնյակ հազարավոր հայերին, հարևան երկրների ծավալապաշտական ​​նկրտումների պատճառով անասելի տառապանքների ներքո ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը», և արձանագրեց, որ դա չափազանց քիչ ուշադրությամբ է ընկալվում հասարակական կարծիքի կողմից, այդ թվում նաև իտալական։ Ուստի, նա փափագեց աղոթել ներկաների հետ հանուն աշխարհի խաղաղության, և ի մասնավորի նրանց համար, «ովքեր ներկայում ստիպված են գտնվել Հայաստանում, իրենց տներից հեռու՝ մեր աշխարհի խուլ լռության ներքո»։

Նեապոլի եկեղեցականը ավարտեց իր խոսքը, հայցելով Տիրոջը ապրելու քրիստոնյայի վկայությունը, ինչպես այն ապրեց Սուրբ Գրիգորը և ինչպես Սուրբ Հոգու կողմից շնորհված զորությամբ շատերը շարունակում են դա անել նաև այսօր:

Խաժակ Սրբազանը իտալերեն իր պատասխան խոսքում ողջունեց Եպիկոպոս Կաստելլոյին, վանքի մեծավորին և բոլոր միանձնուհիներին։ Ապա իր պատգամը հաղորդեց ներկա հայ հավատավորներին։

Հավարտ պատարագի, վանքի բակում տեղի ունեցած սիրո սեղանի ընթացքին Խաժակ Սրբազանը միանձնուհիների մեծավոր Մայր Ջովաննային նվիրեց Մայր Աթոռի Աստվածածնի և Մանկան փայտե սրբապատկեր։  Իսկ վերջինս, Խաժակ Սրբազանին փոխանցեց փոքր մասնատուփ-մեդալյոն՝ մեջը զետեղված Ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքի բեկորը։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...