Saturday, October 3, 2026

Ժնևում ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին «La Grange» վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են Պլենպալյի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:

«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասել է՝ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին և նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:

Ցուցարարները բարձրաձայնել են Արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաև մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսևորել և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը:

Ցուցարարները գերտերությունների ղեկավարներին կոչ են արել այցելել Ժնևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան, չմոռանալ պատմությունը, քանի որ կրկնության վտանգ կա: «Նրանք նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա երկրորդ հուշարձան կառուցել, բայց փաստ է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր զոհեր, անօթևաններ, փախստականներ, կորսված տարածքներ: Սկսվել է նաև մշակութային արժեքների ոչնչացման փուլ»,-պատմեց Անի Գասպարյանն ու հավելեց, որ ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում անդրադարձել է հայ գերիներին՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից մոտ յոթ ամիս անց Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ մոտ 200 հայ գերի, և Բաքուն համառորեն չի համաձայնում նրանց վերադարձնել Հայաստան:

Ժնևի քաղաքական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի դաշնային խորհրդին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  հանդեպ ցուցաբերած ագրեսիան:

Նրանք հիշեցրել են, որ դեռ 2020-ի նոյեմբերին Ժնևի իշխանությունները դիմում են ներկայացրել Շվեյցարիայի Դաշնության ֆեդերալ խորհրդին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ չնայած որոշ գործիչներ դիմումին լռությամբ են արձագանքել՝ առաջնային համարելով Շվեյցարիայի չեզոք դիրքորոշումը՝ կարևորելով երկրի և Ադրբեջանի տնտեսական շահերը:

«Շվեյցարիան, լինելով խաղաղության այն հարթակը, որտեղ հանդիպում են գերտերությունների նախագահները, պետք է ունենա այն դերը, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-շեշտել են ցուցարարները:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...